Չինաստանի Գուանդուն նահանգում մի խումբ տղամարդիկ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բարձրակրունկ կոշիկներով եւ զգեստներով սար են բարձրացել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով People-ը։
Պարբերականը նշում է, որ դերերի նման փոխանակումը չինացիներին թույլ է տվել զգալ ժամանակակից կնոջ ծանր բեռը։
Տղամարդիկ դժվարությամբ բարձրացել են աստիճաններով, իսկ հետաքրքրասեր զբոսաշրջիկները շրջապատել են նրանց։




























