Թուրքիայի արդյունաբերական խոշորագույն կենտրոններից մեկում գտնվող Naksan հոլդինգում ոստիկանությունը խուզարկություններ ու ձերբակալություններ է իրականացրել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Այնթափի արդյունաբերական հսկա հանդիսացող Naksan հոլդինգում մարտի 9-ի առավոտյան ոստիկանությունը Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կասկածանքով գործողություններ է իրականացրել։
Ոստիկանության կողմից իրականացված խուզարկության ավարտին ձերբակալվել են Naksan հոլդինգի կազմում գործունեություն իրականացնող 9 խոշոր գործարարներ։





























