Հայաստանի ընտրատեղամասերում լրագորղների թվի սահմանափակում չի կարող չլինել: Այս մասին մարտի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչի վրա է հիմնված ՀՀ նոր ԸՕ-ի նախագծի այն կետը, որով մեկ ընտրատեղամասում կարող է լրատվամիջոցների առավելագույնը 8 ներկայացուցիչ գտնվել, Շարմազանովը պատասխանել է. «Մեկի համար 8-ն է նորմալ թիվ, մյուսի համար 10-ը, երրորդի համար՝ 20-ը, բայց սահմանափակումներ չլինել չեն կարող: Մենք հարյուրից ավելի լրատվական կայքեր ունենք, բազմաթիվ ռադիոկայաններ,թերթեր: Պատկերացնում եք,ե թե մեկ ընտրատեղամասում միաժամանակ 50-60 լրագրող լինի»: ՀՀ ԱԺ փոխխոսնակի խոսքով, այդ հարցը պետք է քննարկվի: «Մենք ականտես ենք եղել նաեւ կեղծ լրագրողների ու դիտորդների հետ պատմությունների: Մեր նպատակն է խնդրի գլոբալ լուծումը»,- վստահեցրել է Էդուարդ Շարմազանովը:





























