Մինչեւ 2016թ. ապրիլի 7-ն ընտրելով Alcatel Pixi 3 (4) սմարթֆոնը եւ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով, բաժանորդը հնարավորություն է ստանում սակագնային պլանի համար ամսական վճարել 2500 դրամ եւ օգտվել ամսական 1500 ներցանցային րոպեից, 1000 ՄԲ ինտերնետից եւ անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու (1000 SMS հաղորդագրություն՝ ցանցի ներսում) հնարավորությունից: Առաջարկի շրջանակում սմարթֆոնը տրամադրվում է 1 դրամով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:



























