ՌԴ Վոլգոգրադ քաղաքում Մելիսա անունով կատուն մշտապես դուրս հանախ լեզվի շնորհիվ Instagram-ի աստղ է դարձել իր 21 հազար բաժանորդներով, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով e Daily Mail-ը։

Շոտլանդական կախականջ կատուն հիշեցնում է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին, ով իր լուսանկարներից մեկում դուրս հանած լեզվով է։

Անասնաբույժները կենդանու մոտ «օսթեոխոնդրոդիսպլազիա» են ախտորոշել։ Մի քանի շաբաթ առաջ կենդանու մոտ ոսկորներում եւ հոդերում դեգեներատիվ պրոցեսներ էին սկսվել, ինչի պատճառով ծնոտի մկանների հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։