Կիոտոյում (Ճապոնիա) «Kotoba no Haoto» սրճարանն առավոտյան հյուրերին գրավում է բավականին անազնիվ եղանակով. կատվի տեսքով ընդամենը  15 աղանդեր է պատրաստում:

Երբ կատվաաղանդերի առավոտյան խմբաքանակը վաճառվում է, ճաշացանկում մնում է միայն սովորական քաղցրեղենը: Սահմանափակ կատվաճաշացանկում կա պաղպաղակ, պարֆե եւ ժելե` մեկ կամ մի քանի համակրելի կատվի տեսքով, որոնք զարդարված են շոկոլադով, թխվածքաբլիթով, հատապտուղներով, մրգերով, ընկույզներով եւ քաղցր սոուսներով: Հրուշակագործն ամեն օր աղանդերի տեսքին կամ կազմությանը որեւէ նոր բան է ավելացնում: Մեկ կատվաաղանդերի արժեքը  10,5 դոլար է: Չնայած բարձր արժեքին, սրճարանի բացումից առաջ դռների մոտ միշտ հերթ է գոյանում, տեղեկացնում է Kedem-ը: