Ավստրալիայում հազվագյուտ ալբինոս կենգուրուն ամերիկուհու վրա է «հարձակվել» համբույրներով եւ գրկախառնություններով, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին: Միջադեպի տեսագրությունը հնարավոր է տեսնել թերթի կայքում:
Ինչպես նշում է պարբերականը, կենգուրուն ակնհայտորեն մի քիչ քնքշանք էր ցանկանում: Նա գրկում եւ համբուրում էր Նիկոլ անունով ուսանողուհուն (նրա ազգանունը չի հաղորդվում), մինչեւ որ ամերիկուհուն օգնության հասան:
Նիկոլն Ավստրալիա է եկել այլ ուսանողների խմբի հետ միասին: Սպիտակ կենգուրուի հետ հանդիպումը տեղի է ունեցել վայրի բնության Կավերշեմ այգում:
Ամերիկուհու ընկերը, որը տեսանկարահանել է դա, հայտնել է, որ իրենք առաջին անգամ էին կենգուրու տեսնում, եւ դա «ցնցող փորձառություն էր»: «Ես միշտ կատակում էի, որ Նիկոլը համակրելի ավստրալացու կհանդիպի, եւ թվում է` նրա ցանկությունն իրականացավ», – հայտնել է նա:




























