Վերջին 7 տարիների երկարատեւ դադարից հետո, Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացավ միջազգային հանրությանը մարտի 9-ից 13-ը Բեռլինում կայանալիք «ITB Berlin 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր զբոսաշրջային ներուժը:

Հետամուտ լինելով Արցախի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը եւ ծավալմանը թիրախային շուկաներում, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը արդեն իսկ գործունեություն է ծավալել ցուցահանդեսի շրջանակներում: Առաջին իսկ րոպեներից ուշադրության արժանացած Արցախյան տաղավարը իր շուրջն է ընդգրկում այցելուներին: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ քարոզչական աշխատանքներ է իրականացնում տաղավարում եւ ցուցահանդեսի տարածքում, այցելուներին փոխանցելով տեղեկատվություն Արցախի մասին՝ տրամադրելով այցելուներին Արցախի զբոսաշրջավայրերը ներկայացնող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ եւ այլն:

«ITB Berlin»-ը խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է, որը ամեն տարի անցեկացվում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ «Մեսե Բեռլին» համալիր-ցուցասրահում, ունենելով ավելի քան հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: Ցուցահանդեսի տաղավարներում եւ սրահներում ներկայացվում են զբոսաշրջային օպերատորներ, ամրագրման համակարգեր, ավիակազմակերպություններ, հյուրանոցներ, տարբեր երկրների պատմամշակույթային օբյեկտներ եւ զբոսաշրջության բնագավառում գործունեություն ծավալող բազմաթիվ կազմակերպություններ: Արցախի մասնակցությունը այս իրադարծությանը մեծ կարեւորություն է կրում երկրի տնտեսության եւ զբոսաշրջության զարգացման համար: