Գերմանիայում աջ ծայրահեղականության հողի վրա հանցագործությունների թիվն ավելի քան երկու անգամ աճել է: Այս մասին ասված է գերմանական Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՍ եւ ԳՍԴԿ խմբակցության հարցմանն ի պատասխան Գերմանիայի ՆԳՆ-ի պաշտոնական պատասխանում:
Ըստ Deutsche Welle-ի, 2016 թվականի հունվարին 158 հանցագործություն է գրանցվել, ծայրահեղականների հարձակումների զոհ է դարձել 85 մարդ: Ըստ փաստաթղթի, 2015 թվականի դեկտեմբերին Գերմանիայի աջ ծայրահեղականները 75 բռնություն են կատարել, 2015-ի հունվարին՝ 44:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հունվարին քաղաքական հողի վրա 1892 հանցագործություն է գրանցվել, դրանցից 1278-ը՝ աջ ծայրահեղականության հողի վրա:
Նախարարության հաշվետվությունում նաեւ նշվում է, որ ձախ ծայրահեղականության հող վրա հանցագործությունների թիվը կրճատվել է. 2015 թվականի հունվարի 466-ի դիմաց՝ 361 հանցագործություն ընթացիկ տարվա հունվարին:





























