Փորձագետները Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում Մարսի վրա խորհրդավոր տապան եւ անհայտ էակի գանգ են հայտնաբերել: Գիտնականները նշում են, որ դրանք կարող են իրականում գոյություն չունենալ եւ լույսի ու ստվերի խաղի արդյունք լինել: Այս մասին գրում է Mirror-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ լուսանկարներից մեկում խաչից ոչ հեռու տեղակայված քարատապանի մնացորդների նման մի բան են նկատել: Բուռն քննարկումներից հետո նրանց մեծ մասը համաձայնեցին, որ պարզապես լույսի խաղ են տեսել:

Svopi-ի փոխանցմամբ, նախօրեին բլոգեր Սքոթ Ուորինգը հաղորդել է Մարսի մակերեւույթի վրա բնակվող հնագույն մողեսների միգրացիայի հետքեր հայտնաբերելու մասին: Սա հաստատելու համար նա ցուցադրել է Curiosity մարսագնացի լուսանկարը, որի վրա տիրանոզավրի քարացած գանգ հիշեցնող քար է պատկերված: