Իսպանիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից աստղաֆիզիկոսների միջազգային խումբը Տիեզերքի խոշորագույն օբյեկտն են բացահայտել՝ գալակտիկական պատ: Գիտնականների խոսքով, 830 գալակտիկայից բաղկացած այս գերկուտակումը գտնվում է Արեգակնային համակարգից 4.5-6.4 մլրդ լուսային տարվա հեռավորությամբ:
Ըստ Ռոսբալտի, օբյեկտը շուրջ 10 հազար անգամ ծանր է Հարդագողի ճանապարհից: Գերկուտակման տրամագիծը կարող է կազմել 180 մեգապարսեկ:
Համեմատության համար. Հարդագողի ճանապարհը եւ մոտակա գալակտիկաները գտնվում են Laniakea գերկուտակման խմբում: Դրա տրամագիծը 160 մեգապարսեկ է:





























