Ճապոնիայի ոստիկանությունը զանգվածային խուզարկումներ է իրականցրել  Հիմեձի քաղաքում «Կոբե Յամագուչի գումի» խմբավորման շտաբ գրասենյակում։ Առգրավվել են մի շարք միջադեպերի հետ կապված փաստաթղթեր, որոնք մասնավորապես վերաբերում են 4 գանգստերների ձերբակալություններին։

Նշենք, որ անցյալ տարի «Կոբե Յամագուչի գումին» առանձնացնել էր երկրի խոշորագույն յակուձա խմբավորումից՝ «Յամագուչի գումիից»։ Այդ ժամանակից ի վեր նրանց միջեւ  բախումներ են լինում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։