«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել էջմիածնի գյուղերից մեկի բնակիչը եւ խնդրում էր ահազանգել, որ խոշոր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ են տանում Իրան։ Նա ասում էր, որ նախկինում ոչխարների մեծ բանակ էին տանում, եւ դրա պատճառով մի շրջան ոչխարի միսը մեզանում միանգամից շատ թանկացավ, իսկ հիմա ցուլեր են գնում իրենցից։

Պարզվում է՝ իրանցի մի գնորդ է հայտնվել Էջմիածնի գյուղերում, որը բանակցում է գյուղացիների հետ հայկական՝ տեղական ցլերի մեծ խմբաքանակ գնելու եւ Իրան տեղափոխելու մասին։ Ամենահետաքրքիրն այն է, որ իրանցին ասել է, թե ինքնաթիռով է տանելու, հատուկ այդ նպատակով Դուբայից վարձակալած ինքնաթիռով, որը մոտ 40 տոննա տարողության բեռ է տեղափոխելու։

Մեր զրուցակցի խոսքով, իրանցին թարգմանչի հետ շրջում է Էջմիածնի գյուղերով եւ բանակցում հայկական ցլեր ունեցողների հետ։ Եվ իրենք ոչ թե ուրախանում են, որ իրենց անասունը հարմար գնով կվաճառեն, այլ դրա մեջ վտանգ են տեսնում, նորից գները կբարձրանան, ցլերի քանակը կնվազի, եւ հետագայում իրենք խնդիրներ կունենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում