Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում մարտի 9-ին տղամարդն ամենայն հավանականությամբ հորեղբոր դստերը դանակահարել է խանդի հողի վրա:
NEWS.am-ի թղթակցին Քանաքեռավանի բնակիչները պատմեցին, որ 21-ամյա Ռուզանին հորեղբոր որդին դանակահարել է, քանի որ կասկածել է նրան դավաճանության մեջ:
«Թասիբի, նամուսի հարց է եղել ոնց որ, էդ տղան դանակահարել է»,- ասացին գյուղացիները:
Նշենք, որ Ռուզանն ամուսնալուծված է, երկու անչափահաս երեխա ունի: 21-ամյա կինն այժմ գտնվում է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիճակը ծանր է:




























