IKEA-ի հիմնադիր Ինգվար Քամփրադը խոստովանել է,որ հագուստ է գնում հնոտիաշուկայից, գրում է շվեդական Dagens Industri թերթը: Նման հայտարարություն միլիարդատերն արել է շվեդական TV4. հեռուստաալիքի փաստագրական ֆիլմի համար տված իր հարցազրույցում:
Քամփրադը, որը տասը տարի առաջ աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում էր, պատմել է, որ հնոտիները գերադասում է բուտիկների հագուստին: «Չեմ կարծում թե ես ունեմ որեւէ հագուստ, որը հնոտիների շուկայից չեմ գնել »,- հայտարարել է նա: Այսպիսով միլիարդատերն ուզում է «լավ օրինակ ցույց տալ»:
Բացի դրանից Քամփրեդը նշել է, որ նման պրակտիկան լայն տարածում ունի իր հայրենի նահանգում՝ Սմոլանդում, հաղորդում է Gazeta–ն:





























