Եգիպտոսի իշխանությունները օրինագիծ են մշակում, որը կանանց կարգելի հանրային վայրերում նիքաբ (մահմեդական ավանդական գլխաշոր, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը) կրել, գրում է Gazeta-ն, վկայակոչելով The Independent–ը:
Ինչպես նշում է պարբերականը, Եգիպտոսի որոշ հասարակական գործիչներ կողմ են նման սահմանափակումների: Նրանց կարծիքով,դեմքը լրիվ փակող հագուստը իսլամի պարտադիր պահանջներից չէ:
Իսկ իրավագիտության պրոֆեսոր Ամնա Նոսեիրի կարծիքով փարանջա կրելու սովորությունը ոչ թե մահմեդական այլ հրեական արմատներ ունի: Հրեական ավանդույթները Արաբական թերակղզում դեռ մինչեւ իսլամի տարածումը էին հայտնվել: Բացի դրանից, պրոֆոսորը հավաստիացնում է, որ Ղորանը կանանց կոչ է անում համեստ հագուստ հագնել ու ծածկել մազերը, այլ ոչ թե դեմքն ամբողջությամբ փակել:





























