Իր արտաքինով համացանցում կանանց սրտերը նվաճած ամենագեղեցիկ հանցագործը ազատության մեջ է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով New York Daily News-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 30-ամյա Ջերեմի Միքսը բանտից դուրս գալուց հետո պլանավորում է մոդելային բիզնեսով զբաղվել։
Միքսն ազատազրկվել էր ապօրինի զենք պահելու մեղադրանքով, սակայն դա նրան չի խանգարել գործարք կնքել խոշոր մոդելային գործակալության հետ։
Նրա լուսանկարը սոցիալական ցանցերում «լայքել» է 100 հազար օգտատեր։





























