Հայաստանում ջրամատակարարման մեկ օպերատորի տեղի համար 4 ընկերություն է հավակնում։ Այս մասին են վկայում Ջրային տնտեսությունների պետական հանձնաժողովի անցկացրած որակավորման նախնական արդյունքները, որոնք հավանություն են ստացել մարտի 10-ին կայացած Կառավարության նիստում։
Ընկերություններից 3-ն արդեն աշխատում են խմելու ջրի համակարգում։ Դրանք են ֆրանսիական «Saur»-ը, «Veolie Generale des Eaux»-ը (առաջինը կառավարում ՀՀ 7 մարզերի, իսկ երկրորդը Երեւանի եւ հարակից տարածքների ջրային համակարգերը), հայկական «Էյ ի Ջի Սերվիսի» կոնսորցիումը եւ գերմանական «Dekon International GmbH»-ը, «Consulacqua Hamburg Beratungsgesellschaft GmbH»-ը, «Aufbereitungs und Entsorgungs GmbH»-ը, որոնք կառավարում են Արմավիրի, Շիրակի եւ Լոռու մարզերի համակարգերը։





























