Ռուսաստանը կերկարաձգի Հայաստանի համար գազի ցածր գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) մինչեւ այս տարվա մարտի վերջը: Միջկառավարական արձանագրության համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա՝ մարտի 10-ի նիստում:
Նախագծին կից գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:
Ինչպես նախկինում, այս որոշումն ընդունվում է «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար:
Այս որոշումը ենթադրում է, որ ռուսական գազի գնի նվազեցման առաջարկը, որով Հայաստանի կառավարությունը դիմել էր ռուսական կողմին, առայժմ դրական լուծում չի ստացել:





























