ԱԺ էթիկայի հանձնաժողվի այսօր՝ մարտի 10-ին նախատեսված նիստը, որտեղ պետք է քննարկվեր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») վարքը, հետաձգվել է՝ քվորումի բացակայության պատճառով:
NEWS.am-ի թղթակցը հայտնում է, որ նիստին ներկա են եղել միայն հանձնաժողովի երեք անդամներ՝ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ), Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) եւ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ):
Նշենք, որ լրագրողական երեք կազմակերպություններ՝ «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները դիմել են ԱԺ Էթիկայի հանձնաժողովին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Ա1+» հեռուստաընկերության տեսանյութը:
Մհեր Սեդրակյանը փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:





























