Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկությունենր են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի սպառազինումների մասին: Այս մասին ՀՀ Կառավարության մարտի 10-ի նիստից հետո հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» պարբերականում Հայաստանի ռազմական տեխնիկայի ցանկի մասին հրապարակումը:

Քոչարյանի խոսքով, այլ բան է, որ եթե ներկայացված տվյալները գաղտի են, ապա շատ բարդ է գնահատել, արդյոք դրանք իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Այն հարցին, արդյոք ռուսական լրատվամիջոցները հրապարակում են նույնատեսակ ցանկեր նաեւ Բաքվի սպառազինությունների մասին, Քոչարյանը պատասխանել է. «Ադրբեջանի դեպքում մենք վաղուց գիտենք ու ռուսական մամուլում էլ է հրապարկվել, թե ինչ է նա ստացել ու ստանում»: