Չինաստանի քաղաքացին դատարանի սխալ վճռի պատճառով բանտում մոտ 23 տարի է անցկացրել եւ հիմա 9.65 մլն յուան (1.48 մլն դոլար) փոխհատուցում է պահանջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sina կայքը։
Չեն Մային կալանավորել էին 1992թ. բնակելի տունը հրդեհելու եւ մարդու կյանք խլելու մեղադրանքով։ 1994թ. դատարանը նրան մահապատժի էր դատապարտել վճռի կատարումը հետաձգելու իրավունքով։ Չեն Ման պնդում էր, որ ոստիկանությունը կտտանքների է ենթարկել իրեն՝ կեղծ խոստովանություն կորզելով։ Նա բողոք էր ներկայացրել Չինաստանի Գերագույն դատախազություն, որը 2015թ. փետրվարին բողոքը ներկայացրել էր Չինաստանի Գերագույն դատարան։ Դատարանն արդարացրել էր տղամարդուն եւ 2016թ. փետրվարին ազատ արձակել։
Ման 1.85 մլն յուան է պահանջում իր ազատության վրա բռնանալու համար, 3 մլն յուան առողջությանը վնաս հասցնելու համար, 100 հազար յուան՝ բժշկական ծախսերը փակելու համար, 3.7 մլն յուան աշխատանքը կորցնելու համար եւ 1 մլն յուան դատական ծախսերը փոխհատուցելու համար։




























