Օսմանյան շրջանում հարեմները կանանց կյանքի համար դպրոց էին ու կրթական կենտրոն։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը։

Թուրքական Haber.sol-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը  գովել է Օսմանյան կայսրության օրոք սուլթանների սեռական զվարճանքի առարկա հանդիսացած հարեմները։

Էրդողանի կինն անտեսել է այն հանգամանքը, որ հարեմի կանանց խլում էին ընտանիքներից ու մինչ որոշակի կարգավիճակի հասնելը սեռական ստրուկի նման պահվում հարեմում։ Նա հարեմները անվանել է կրթական կենտրոններ։