ՌԴ Ազգային մեդիախումբը, որի տնօրենների խորհրդի նախագահը նախկին պատգամավոր, մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան է, չի երկարաձգի պայմանագիրը Արամ Գաբրելյանովի News Media հոլդինգի հետ «Իզվեստիա» թերթի հրատարակման պայմանագիրը։ Այս մասին հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գաբրելյանովի ընկերությունը ղեկավարում է «Իզվեստիան» 2011թ.-ից, սակայն թերթի հրատարակման պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ. հունիսի 1-ին, եւ Ազգային մեդիախումբը մտադիր չէ այն երկարաձգել՝ հետ վերադարձնելով հրատարակչական իրավունքները։ Գործակալության տեղեկություններով՝ «Իզվեստիան» ղեկավարել է Արսենի Հովհաննիսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Կալուգայի փոխնահանգապետի պաշտոնը։
Ավելին՝ Հովհաննիսյանը մի քանի ամիս շարունակ պարբերականի նոր ռազմավարություն էր մշակում եւ զբաղեցնում էր թերթի զարգացման տնօրենի պաշտոնը։





























