Գիտնականները 169 տղամարդու խնդրել են 18-26 տարեկան տարբեր կանանց նկարները դասավորել՝ ըստ իրենց դուր գալու աստիճանի։ Նկարները վերցված են եղել սոցիալական ցանցերից եւ ֆրանսիական գովազդներից։ Հետազոտողները տեսնել են, որ որպես կանոն առաջին տեղում են դասական գեղեցկությամբ կանայք։
«Որքան արտաքինը պարզ է, այնքան քիչ ժամանակ է անհրաժեշտ այն ընկալելու համար, այդ պատճառով պարզ դեմքերը տղամարդկանց ավելի են դուր գալիս։ Մենք նաեւ հաշվի ենք առել կանանց տարիքը, մաշկի վիճակը եւ դեմքի համաչափությունը, որպեսզի արդյունքներն ավելի հստակ լինեն»,- ասել են հետազոտողները։
Գիտանականների խոսքով՝ ընտրության նման չափանիշ են օգտագործում նաեւ կենդանիները, փոխանցում է «Աշխարհի շուրջը» ամսագիրը։




























