Թուրք գրող Օրհան Փամուկը եւ եւս 12 գրող հայտնվել են Բուքերովյան մրցանակի երկար ցուցակում։ Այս մասին ասված է մրցանակի կայքում, փոխանցում է Gazeta-ն։
Մասնավորապես այդ մրցանակին են հավակնում Ժոզե Էդուարդու Գուալուզան, Ելենա Ֆերանտեն, Էվա Կուրնիավանը, Ակի Օլլիկաինենը։
Դատավորներն ուսումնասիրել են 155 գիրք եւ դրանցից 13-ը ներառել երկար ցուցակում։ Կարճ ցուցակը կհրապարակվի ապրիլի 14-ին։ Նրանում կլինի 6 անուն։
Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 16-ին։ 50 հազար ֆունտ մրցանակը կկիսվի ստեղծագործության հեղինակի եւ դրա թարգմանչի միջեւ։




























