Ավստրալիայում յուրաքանչյուր 4-րդ երեխան չգիտի, որ կարագը կովի կաթից են ստանում, իսկ յուրաքանչյուր 5-րդը չգիտի, որ մրգերը ծառերի վրա են աճում։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը։ Փորձագետները նաեւ պարզել են, որ ավստրալացի երեխաների 40 տոկոսը չգիտի, թե ինչպես ձու եփել։
Բացի այդ, պարզվել է, որ երկրի պատանի բնակիչների մեկ քառորդը չի այցելում ընտանեկան ընթրիքները, փոխանցում է Gazeta-ն։
Մասնագետները ուսումնասիրել են հազար երեխայի, որոնց 2/3-ը նախընտրում է ոչ թե թարմ մրգեր, այլ մշակված։




























