Սինգապուրը երրորդ անգամն է ճանաչվում աշխարհի ամենաթանկ քաղաքը , հայտնում է The Independent–ը ՝ վկայակոչելով Economist Intelligence Unit–ը ։

Երկրորդ տեղը բաժին է հասել Ցյուրիխում, իսկ երրորդը՝ Հոնկոնգին։ Առաջին եռյակին հաջորդում են Ժնևը , Փարիզը , Լոնդոնը ու Նյու Յորքը։ Տասնյակը եզրափակում է Կոպենհագենը , Սեուլը ու Լոս Անջելեսը ։

Վարկանիշը կազմելիս փորձագետները հաշվի են առել օրինակ սննդամթերքի , հագուստի , տնտեսական ապրանքների , անձնական հիգիենայի առարկաների գների մասին տվյալները ։ Նաև ուշադրություն են դարձրել տրանսպորտի , բնակարանների վարձակալման վճարի , կոմունալ վարձերի , մասնավոր դպրոցների ուսման վարձերը , հայտնում է Gazeta–ն ։