Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Թմրամիջոցներից կախվածության ու ալկոհոլիզմի դեմ պայքարի» միության նախագահին՝ թմրամիջոց պահելու ու օգտագործելու մեղադրանքով։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Թմրամիջոցներից կախվածության ու ալկոհոլիզմի դեմ պայքարի» միության նախագահ Իսմաիլ Քարաքաշը հայտարարել է, թե ինքը չգիտի, թե ով է իր պայուսակում դրել թմրամիջոցները։

Ոստիկանությունը Քարաքաշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ փաթեթավորված հերոին։

Նշվում է, որ  կասկածներ կան, թե Քարաքաշը որոշ թմրամոլ կանանց անօգնական վիճակն օգտագործել ու բռնաբարել է նրանց։