Շերի կենսագրությունը կարող է նոր մյուզիքլի հիմք դառնալ: Գրող եւ բեմադրիչ Էնդի Ֆիքմանը աշխատում է թատերական ներկայացման վրա, որը պատմում է հայտնի դերասանուհի եւ երգչուհի Շերի կյանքի մասին: «Առաջիկայում մենք պաշտոնապես կհայտարարենք նոր նախագծի մասին»,- ասել է նա եւ հավելել. «Շերը ֆենոմենալ անձնավորություն է»:

Առայժմ հայտնի չէ՝ կօգտագործվե՞ն, արդյոք, երգչուհու նախկին երգերը, թե նոր ներկայացման համար նոր երգեր կգրվեն: Շերն այն եզակի անհատներից է, ով ունի միաժամանակ «Օսկար», «Էմմի» եւ 3 «Ոսկե գլոբուս»՝ կինոյում, երաժշտության մեջ եւ հեռուստատեսությունում աշխատանքի համար:

Շերիլին Լայպեր Սարգսյանը, (այսպես է երգչուհու իրական անունը), 16 տարեկանում փախել է տնից, ծանոթացել իր ապագա ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ եւ սկսվել է նրա հաջող կարիերան:

1985թ. նա դարձել է Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհին: Գրում է People ամսագիրը: