Թուրքիայի հետախուզական ծառայությունները Հրանտ Դինքի սպանությունն իրականցրած Օգյուն Սամասթի ու սպանություն կազմակերպիչներից Յասին Հայալի մոտ հայկական ինքնություն են փնտրել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հրանտ Դինքի սպանության գործի դոսյեի մեջ է մտել մի փաստաթուղթ, ըստ որի, Դինքի սպանությունից հետո ոստիկանության հետախուզական վարչությունը սկսել է հայկական հետք փնտրել Օգյուն Սամասթի ու Յասին Հայալի մոտ։

2015 թվականի հոկտեմբերին ոստիկանության հետախուզության վարչությունը դատարան է ուղարկել մի զեկույց, որն արվել է Հրանտ Դինքի սպանությունից օրեր անց։ Հիշյալ զեկույցում նշվում են, որ մանրամասնորեն ուսումնասիրվել են Յասին Հայալի ու Օգյուն Սամասթի արմատներն ու հայկական հետքեր չեն գտել։ Սակայն նշված չէ, թե ոստիկանությունը ինչ նպատակով է այդ փնտրտուքն իրականացրել։