Բրիսբենի Համաշխարհային գիտական փառատոնին կենսաբանները ջրլող սարդի նոր տեսակ են ցուցադրել, որն անվանել են Dolomedes briangreenei՝ ի պատիվ փառատոնի հիմնադիր Բրայան Գրինի: Այս մասին գրում է Gazeta-ն:

Dolomedes briangreenei սարդերը Քվինսլենդ նահանգի էնդեմիկ տեսակներ են: Դրանք որս են անում ջրի մակերեւույթին, տատանումների օգնությամբ: Քվինսլենդի թանգարանի մասնագետ Ռոբերտ Ռեյվենի պարզաբանմամբ, սարդը որսում է զոհին եւ խեղդում ջրում: Dolomedes briangreenei-ը կարող է ջրի տակ շուրջ մեկ ժամ մնալ եւ իր չափերից երեք անգամ ավելի մեծ կենդանիներ որսալ:

Հայտնաբերված սարդի մեծությունը կարող է հասնել հասուն մարդու ձեռքի ափին: Ամեն դեպքում, մարդկանց համար այն որեւէ վտանգ չի ներկայացնում: