Մեքսիկայի իշխանությունները կասեցրել են անվտանգության ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, որը զբաղվում էր մարդկանց թրմակարտելների համար հավաքագրելով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Հալիսկոյի նահանգի դատախազությունը հայտնել է, որ 13 մարդ է կալանավորվել, որոնց թվում կա ԱՄՆ մեկ քաղաքացի։
Հաղորդվում է ձեռնարկությունը էլեկտրոնային փոստի եւ հեռախոսահամարի տվյալներով թռուցիկներ էր բաժանում, որոնցում խոստանում էր կարիերայի արագ աճ եւ բարձր աշխատավարձ ապահովել։
Իշխանություններն այդ մասին իմացել էին այն բանից հետո, երբ ընկերության անդամներից մեկը փորձել էր լքել «ֆիրման», սակայն նրան պատանդ էին վերցրել եւ 55 հազար դոլար պահանջել։ Այդ մասին իշխանություններին հայտնել էին պատանդի հարազատները։





























