Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագծի միջոցով փորձ է արվում իրականացնել նոր Սահմանադրության հիմնական դրույթները։ Այս մասին մարտի 11-ին՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ քննարկման նպատակն է  հնչեցնել նախագծի այն դրույթները, որոնք քաղաքական ուժերի եւ հասարակության մի մասի մոտ թյուրըմբռնում է առաջ բերում։ «Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը նպատակ ունի 100-տոկոսանոց համամասնական համակարգի անցնել, ապահովել խորհրդարանում կայուն մեծամասնություն եւ լուծել մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են նոր Սահմանադրության մեջ։ Այդ տեսակետից ԸՕ նախագծով փորձ է արվում լուծել այն հարցերը, որոնք ժամանակի ընթացքում բարձրացվել են եւ այս կամ այն կերպ խնդրահարույց են համարվել»,- նշել է Հովհաննիսյանը։