Colgate-Palmolive Co. ընկերության, համատեղությամբ նաեւ Կանադայի թագավորական բանկի տնօրեն Ժաո Պեդրո Ռեյնհարդը հրաժարական է տվել: Երկու շաբաթ առաջ նրան կոկաին պահելու պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել:
Թոփ մենեջերի պաշտոնական լիազորությունների ժամկետը սպառվելու էր մեկ ամսից:
Մարտի 10-ին Կանադայի թագավորական բանկն առաջինն էր որոշում կայացրել Ռեյնհարդին տնօրենների խորհրդի կազմից հեռացնելու մասին, որտեղ նա աշխատում է 2000 թվականից:




























