Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականներ են մահացել։ АР գործակալության հաղորդմամբ, ՆԱՏՕ-ի զինվորականները զոհվել են Աֆղանստանի հարավում եղած ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Վթարի մասին այլ մանրամասնություններ դեռեւս հայտնի չեն: Ընթանում է հետաքննություն։
Չճտված տեղեկություններով, ուղղաթիռի վրա կրակ չի արձակվել։ Վթարի հնարավոր պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։ «Վթարի վայրում թշնամու կրակի մասին հաղորդագրություն չի ստացվել»-նշված է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության մեջ։





























