Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Կալմիկիայում

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Էլիստայում էքսկավատորը բախվել է երթուղային տաքսուն, որից հետո երթուղայինին է բախվել նաեւ 2106 մակնիշի «Ժիգուլի» ավտոմեքենան:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, վթարի հետեւանքով 17 մարդ տուժել է:

Հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ, այդ թվում մեկ երեխա: Վթարի պատճառը էքսկավատորի արգելակների խափանումն է եղել: