Չիլիացի կենսաբանները հավի ճանկերին դինոզավրերի վերջույթների անատոմիական կառուցվածք են տվել: Գիտափորձի արդյունքները հրապարակվել են Evolution ամսագրում:

Չիլիի համալսարանի լաբորատորիայից Ժոաո Բոտելոն ու նրա գործընկերները դինոզավրերի թաթերի զարգացման գործընթացը կարողացել են վերստեղծել հավերի օրինակով, գեներից մեկի մոդիֆիկացիայի շնորհիվ:

Ըստ Lenta-ի, այս թռչունների գենետիկան ամենամոտն է անհետացած տեսակի կենդանիներին: Կենսաբանների կարծիքով, թռչունները դինոզավրերի անմիջական ժառանգներն են: