ТВЦ հեռուստաալիքը նախօրեին չի ցուցադրել Անդրեյ Կարաուլովի ֆիլմը` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի մասին: Դրա փոխարեն ցուցադրել են կոմկուսի մասին «Ճշմարտության պահը» հաղորդումը: ԶԼՄ-ների տվյալներով, քաղաքապետի մասին ֆիլմը չեն ցուցադրել «տեխնիկական խնդիրների պատճառով»: Այդուհանդերձ, այն արդեն տեղադրված է կայքերում: Կարաուլովն ավելի վաղ հայտնել էր, որ ցուցադրվելու է ֆիլմ` ի պատասխան, Մոսկվայի քաղաքապետի դեմ այլ ալիքներով հեռարձակվող հարձակումների:

Հաղորդվում էր, որ Կարաուլովը պատմելու է, թե ինչպես է նկարահանվել «Բանը կեպիի մեջ է» НТВ-ի հաղորդումը եւ անվանելու է հարձակումների պատվիրատուին: