Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով, անցած 19 տարիների ամենամեծ նվաճումը անկախ պետության ստեղծումն է, մեր հաղթանակը Ղարաբաղում, երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում:

«Անկախության 19 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բացթողումներ, սակայն երիտասարդ պետության կառուցման գործընթացում դրանք էական չեն: Իհարկե, եղել են սխալներ, սակայն անկախության ձեռքբերման տեսնանկյունից դրանք այդքան էլ էական չեն եւ ուղղելի են: Մեծ բացթողում կլիներ անկախության կորուստը, սակայն մենք ոչ միայն պահպանեցինք Հայաստանի անկախությունը, այլեւ այդպիսի փորձության առաջ չկանգնեցրինք երկիրը»,- ասել է Հարությունյանը:

Նրա կարծիքով, հաջորդ նվաճումը հաղթողի մտածողությամբ  երիտասարդ սերնդի դաստիարակությունն է: