Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 21-ին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից: