Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սեպտեմբերի 21-ը հայտարարվել է ահաբեկչական ակտի իրականացման հավանական օր: Ֆրանսիայի իշխանությունները մտահոգվում են, որ այսօր «Ալ-Քաիդայի» ահաբեկիչ-մահապարտները հնարավոր է ռումբեր պայթեցնեն Փարիզի տրանսպորտային հանգույցներում: Այլ տվյալներով, երկրի մայրաքաղաքի տարբեր մարդաշատ վայրերում ահաբեկչական գործողություններ կարող է իրականացնել նաեւ ենթադրյալ կին-ահաբեկիչը: Վտանգի հավանականության մասին տեղեկությունը հայտնել է Ալժիրի հետախուզական ծառայությունը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ստացված հաղորդագրությունից հետո, թե իբր Էյֆելյան աշտարակի վրա եւ դրան հարող Մարսի դաշտում ռումբ է տեղադրված, մոտ 2 հազար մարդ էր տարհանվել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Էյֆելյան աշտարակի վրա տեղադրված ռումբի մասին լուրը կեղծ է:




























