Empyray ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանի ամենասիրելի տոնը սեպտեմբերի 21-ին նշվող Անկախությանն օրն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հենց ինքը՝ Սարգիսը։ Երգչի խոսքով, սակայն, չնայած անկախության 19 տարիներին, մենք այսօր անկախության պակաս ունենք։
«Իմ կարծիքով մեր պետությունը բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյկետիվ պատճառներով անկախ չէ, անկախ չէ նաեւ քաղաքացին, որն ապրում է մեր պետությունում։ Իսկ քանի դեռ քաղաքացին անկախ չէ, այդ պետությունն անկախ լինել չի կարող»-ասաց Սարգիսը՝ շարունակելով. «Մեզ մոտ շարունակում է գերիշխել գավառական մտածելակերպը։ Կարծում եմ՝ մենք չեն ազատվել ռուսական ազդեցությունից եւ վերահսկումից»։
«Քանի դեռ մեր մեջ անտարբերությունը, վախկոտությունը, ստրկամտությունը չի ջարդվել, չարժե սպասել մեծ փոփոխությունների։ Քանի դեռ մեր ներքին կյանքում ազատականության խնդիր կա, ուրեմն առաջընթացն արգելափակված է»-հավելեց Empyray-ի մենակատարը։ Նա, անդրառանալով այս ընթացքում եղած ձեռքբերումներին, ասաց, որ ավելացել է քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանց թիվը, իսկ արվեստագետների համար հեշտացել դրսի հետ շփումը։





























