Բրազիլիայում՝ Պարանա նահանգում ավտոմրցարշավի ժամանակ փլվել է տրիբունան, որի վրա այդ պահին 200-ից ավելի մարդ է եղել:
Հանդիսականների մեծ մասը չի տուժել, սակայն 22 անձ միջին ծանրության վնասվածքներ են ստացել, եւս 9-ը գտնվում են հիվանդանոցում վերջույթների կոտրվածքներով:
Ինչպես պարզել են տեղական լրատվամիջոցները, փլուզումը տեղի է ունեցել ոչ վթարի պատճառով:
Նախնական վարկածով, պատճառը անորակ նյութերը կամ կառույցի շինարարության ժամանակ շինարարների թույլ տված սխալներն են եղել:
Արշավների կազմակերպիչները միջադեպի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն չեն տարածել՝ պատճառաբանելով, որ զեկույց կներկայացնեն հետաքննության ավարտից հետո, հաղորդում է Lifenews.ru-ն:




























