Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, Super Six World Boxing Classic մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամը մեկնաբանել է Վլադիմիր Կլիչկո-Սեմյուել Փիթեր մենամարտը:

«Շատ անհարմար է եւ ամոթալի, երբ Փիթերի նման մարդն է դուրս գալիս ռինգ` չեմպիոնական գոտու համար կռվելու համար: Կլիչկոյի մրցակիցը պետք է իր նման պատրաստված լինի: Դա չեմպիոնական մենամարտի անցկացման պայմաններից մեկն է: Սակայն այն պատրատվածությունը, որով Փիթերը դուրս էր եկել մենամարտի` կատաստրոֆիկ էր: Այդպիսի բան նույնիսկ սիրողական բռնցքամարտում, մանր շոուներում չեն ցուցադրում»,- ասել է Աբրահամը:

Իսկ Վլադիմիր Կլիչկոյի հավանական մրցակիցների մասին Աբրահամը նշել է. «Լուրջ մարտիկներ կան: Օրինակ` ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինը, բրիտանացի Դեւիդ Հեյը եւ կուբացի Օդլանյեր Սոլիսը: Կարող էր այդպիսի մրցակից լինել եւ Նիկոլայ Վալուեւը, եթե ապաքինվեր վնասվածքից, բայց առայժմ դա հնարավոր չէ»,- Աբրահամին մեջբերում է Սպորտբոքսը: