Տոնական օրերը լավ առիթ են արժանին մատուցել այն մարդկանց, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ովքեր հասարակության շարժիչ ուժն են, անկախության 19-ամյակին նվիրված տոնակատարության պատվին մեդալների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հայտարարել է, որ բարեխիղճ մարդն ամենամեծ արժեքն է։ «Սակայն այդ մարդկանց այս կամ այն պատճառով, հաճախ, արժանին չի մատուցվում»,- նկատել է նախագահը։ Նա նաեւ ընդգծել է, որ դեռ շատ անելիքներ կան, սակայն բարեխղճորեն աշխատելով՝ հնարավոր է լուծել բոլոր հարցերը։ «Մենք երբեք չենք հանձնվել»,- հայտարարել է Սարգսյանը։
Նշենք, որ Հայաստանի Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեդալներ է շնորհել իրենց ոլորտում մեծ ներդրում ունեցող անձանց։




























