Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի եւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մի խումբ ներկայացուցիչների, ինչպես նաեւ մի խումբ զինծառայողների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է`
Մասիս Ալեքսանդրի ԷՄԻՐՅԱՆԸ - թիվ 33651 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով.
Գեւորգ Մավրիկի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ - թիվ 33651 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Սամվել Ռոբերտի ՎԵՐԴՅԱՆԸ - թիվ 33651 զորամասի հրետանու պետի տեղակալ, մայոր
Արիության մեդալով.
Խաչատուր Գագիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ - թիվ 49971 զորամասի շարքային
Դավիթ Սերգեյի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ - թիվ 33651 զորամասի շարքային-պայմանագրային
Յուրի Հրանտի ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ - թիվ 33651 զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ
Արման Կամոյի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ - թիվ 49971 զորամասի շարքային:





























