Մալթայի հայ համայնքը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է իր հայրենակիցներին։

Շնորհավորական ուղերձում Մալթայի հայերը ամեն տեսակ աջակցություն են հայտնում Հայրենիքին։ «Սեպտեմբերի 21-ը մեզ համար կրկնակի տոն է, քանի որ դա նաեւ Մալթայի Անկախության օրն է»,- ասված է ուղերձի մեջ։ Կրկնակի տոնի առթիվ մալթացի հայերը մտադիր են տոնական միջոցառում կազմակերպել Վալետտայի կենտրոնում տեղադրված Խաչքարի մոտ եւ ընդունելություն կազմակերպել «Հիլթոն-Պորտոմասո» համալիրում։