Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում իրեն պատկանող ջիպով ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել: Երեքշաբթի օրը 73-ամյա դերասան ռեժիսոր եւ թատրոնի ղեկավար Ա. Ջիգարխանյանն իր «Տոյոտա ՌԱՎ-4» ջիպով հարվածել է մայթեզրին կանգնած «Նիսսան մաքսիմա» մեքենային, որը պատկանում է մասնավոր մի ընկերության: Արդյունքում Նիսսանը բավականին վնասվել է: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները արձանագրություն են կազմել, իսկ Ջիգարխանյանը միջադեպին մոտեցել է իրեն հատուկ թեթեւությամբ, ասելով. «Արդեն չեմ հիշում, ես ինչ-որ մեկին քերծեցի, թե ինչ որ մեկն` ինձ: Մի խոսքով ուշադրության արժանի դեպք չի»:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























