Մոսկվայի հարավում զանգվածային ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է մոտավորապես 50 մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունում իր աղբյուրը:
Միջինասիացիների միջեւ վիճաբանությունը ծագել է երկուշաբթի երեկոյան, Կովկասյան բուլվարում ՝ 58 շենքի մոտակայքում: «Պարզվել է, որ քաղաքացիների միջեւ վեճ է ծագել կենցաղային հողի վրա»,- պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Նրա խոսքով երկու մարդ կոտրվածք է ստացել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 28 մարդու: Վեճի մասնակիցներին տարել են ՆԳՆ բաժանմունք: «Ոստիկանները պարզում են կատարվածի բոլոր պատճառներն ու հանգամանքները»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:





























